Բայդենի հայտարարությունից հետո, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունցի հետո, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ:
Թուրքիայի արտգործնախարարությունն Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին իր խիստ բողոքն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ, նշելով, որ այդ որոշումը չունի որևէ իրավական կամ գիտական հիմք:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի այս քայլը բացել է փոխվստահության ու բարեկամության հին վերքը, հավելելով. «Մենք ԱՄՆ նախագահին խնդրում ենք շտկել այս կոպիտ սխալը, որը ձեռնտու չէ որևէ մեկին»:
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահը ճանաչել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: