Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i139206-Ալիևն_ու_Էրդողանը_հեռախոսազրույց_են_ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 25, 2021 07:09 Asia/Tehran
  • Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը և դա պատմական սխալ քայլ է բնութագրել:

Ալիևը նշել է, որ ԱՄՆ-ի այս նոր դիրքորոշումը վնասելու է տարածաշրջանում նոր համագործակցությունների ընթացքին և Բաքուն անընդունելի է համարում այդ հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն միշտ կանգնած է Թուրքիայի կողքին:

Էրդողանն Ալիևին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, նշելով, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եղել:

Հեռախոսազրույցում, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և այդ քայլը քաղաքական ճնշում են բնութագրել:

Ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահը ճանաչեց Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան պնդում է, որ քսաներորդ դարի սկզբին իրականացված հայերի ջարդերը  ցեղասպանություն չեն եղել, այլ Օսմանյան կառավարության թշնամիների դրդմամբ, կայսրության դեմ հայերի ընդվզման արդյունք: