Դողու Փերինչեք. Անկարան պետք է փակի «Ինջիրլիք» ավիաբազան Վաշինգտոնի համար
https://parstoday.ir/hy/news/world-i139264-Դողու_Փերինչեք._Անկարան_պետք_է_փակի_Ինջիրլիք_ավիաբազան_Վաշինգտոնի_համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատի «Ինջիրլիք» ավիաբազայի վրա եւ այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը վերադարձնի Միացյալ Նահանգներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2021 15:07 Asia/Tehran
  • Դողու Փերինչեք. Անկարան պետք է փակի «Ինջիրլիք» ավիաբազան Վաշինգտոնի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատի «Ինջիրլիք» ավիաբազայի վրա եւ այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը վերադարձնի Միացյալ Նահանգներ:

Այսպիսի կարծիք է շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

«Թուրքական զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատեն «Ինջիրլիք» ավիաբազայի վրա եւ 15 օրվա ընթացքում տուն ուղարկեն այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին»,- համոզված է քաղաքական գործիչը:

Թուրքիայում առաջին անգամ չէ, որ խոսակցություններ են ծագում ամերիկյան զինվորականների համար այս ավիաբազան փակելու հավանականության մասին: Սովորաբար Անկարայի նման հռետորաբանությունը ծագում է Վաշինգտոնի կողմից սպառնալիքների լույսի ներքո, սակայն այդ ուղղությամբ գործը դեռ չի հասել որեւէ հստակ քայլի:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio