Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա
Թուրք փորձագետ և վերլուծաբան Բուրհանետտին Դա Գաղն ասում է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակն նպատակը Անկարայի վրա ճնշում գործադրելն է՝ Վաշինգտոնի քաղաքականությանը հակառակվելու պատճառով:
Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհրդի անդամ, քաղաքական հարցերի փորձագետ Դաղը նշում է, որ շաբաթ օրը, Օսմանյան կայսրության ժամանակ իրականացված հայերի ցեղասպանության ճանաչմամբ, Ջո Բայդենը Թուրքիային ուղերձ է հղել, որ Վաշինգտոնի քաղաքականությանը դեմ լինելը Անկարայի համար կարող է ունենալ շատ բացասական հետևանքներ:
Անդրադառնալով վերջին տարիներին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև սրվող լարվածությանը, հատկապես կապված Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ գնման, Միջերկրական ծովում իրականացվող հորատման աշխատանքների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերված աջակցության հետ, վերլուծաբանը նշում ,է, որ Վաշինգըոնը փորձում է ճնշել Անկարային և ստիպել ենթարկվել իր քաղաքականությանը:
Նշելով, որ ցավալի է հայկական հարցի շահարկումը նման նպատակի համար, փորձագետը նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցը գործիք է Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների ձեռքում, հավելելով. «Միացյալ Նահանգները երկար տարիներ գաղտնի և բացահայտ կերպով կիրառել է այդ գործիքը»: