Բուլղարիայի ռազմական գործարանում պայթյուն է որոտացել
Ապրիլ 25, 2016 16:07 Asia/Tehran
Կենտրոնական Բուլղարիայի Կազանլիկ քաղաքի զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել, երկու աշխատող է զոհվել:
Վիրավորվածների կամ նոր պայթյունի վտանգի մասին տեղեկություններ չեն հաղորդում, փոխանցում է Reuters–ը:
Բուլղարիայի ՆԳՆ տվյալներով, միջադեպը կատարվել է երկրի զենքի արտադրության խոշորագույն գործարաններից մեկում վերանորոգման աշխատանքների ժամանակ: Պայթյունի հետեւանքով հրդեհ է սկսվել, որն արագ մեկուսացվել է:
Պայթյունի պատճառները պարզելու համար քննություն է սկսվել:
Պիտակ