Նույն կոչը Հայաստանին նորից կրկնում եմ․ Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i139338-Նույն_կոչը_Հայաստանին_նորից_կրկնում_եմ_Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24–ի հետ կապված նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին, տեղեկացնում է news.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 14:20 Asia/Tehran
  • Նույն կոչը Հայաստանին նորից կրկնում եմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24–ի հետ կապված նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին, տեղեկացնում է news.am-ը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամամբ՝ նամակում բացի ամեն տարի կրկնվող ցավակցական բառերից «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի» վերաբերյալ, կա նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հիշատակում։

Էրդողանը նշել է, թե նախկինում տարբեր առիթներով թուրքական կողմը հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի հետ լավ հարեւանության եւ փոխադարձ հարգանքի հիմքի վրա հարաբերությունների զարգացման։ «Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այդ կոչը նորից բարձրաձայնեցինք։ Նույն կոչը նորից կրկնում եմ»,–գրել է Էրդողանը։

lragir.am