Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն արդեն տարբերանշան ունեն
https://parstoday.ir/hy/news/world-i13939-Տոկիոյում_կայանալիք_Օլիմպիական_խաղերն_արդեն_տարբերանշան_ունեն
Ճապոնիան վերջապես հանրությանն է ներկայացրել 2020 թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ավարտուն տարբերանշանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2016 16:43 Asia/Tehran
  • Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն արդեն տարբերանշան ունեն

Ճապոնիան վերջապես հանրությանն է ներկայացրել 2020 թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ավարտուն տարբերանշանը:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ նախնական տարբերակը ծագած սկանդալի պատճառով վերանայվել ու ամբողջությամբ փոփոխվել է` վերջնական հետաքրքիր տեսք ստանալով:

Ճապոնիայում օլիմպիական խաղերի կազմկոմիտեի կողմից ներկայացված տաբերանշանն իր մեջ կրում է ճապոնական Էդո դարաշրջանի (1603-1867 թթ.) ուրույն ոճը, որը նմանեցված է շախմատային տախտակի: Տարբերանշանին նաև անուն է տրվել. այն կոչվում է «Կումիտիմացումո»: 2020 թ. Օլիմպիական խաղերի տարբերանշանի ընտրությունը կատարվել է եզրափակիչ փուլ հասած 4 տարբերանշանների միջև:

Տոկիոյում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը նախատեսված են օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը: