Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել
https://parstoday.ir/hy/news/world-i139470-Ադրբեջանցիները_Մարտակերտի_Նոր_Ղազանչի_գյուղի_տարածքում_կրկին_առաջ_են_եկել
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը և Նոր Ղազանչիի գյուղապետը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ են հայտնել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2021 11:02 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը և Նոր Ղազանչիի գյուղապետը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ են հայտնել։

Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից  կրկին առաջ են եկել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,–ասաց Բախշիյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով:

Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio