Թուրքիան որոշում է կայացրել Իարքի հյուսիսում ռազմակայան կառուցել
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը որոշում է կայացրել Իրաքի հյուսիսում ռազմակայան կառուցել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան կշարունակի իր գործողությունները Իրաքի հյուսիսում:
Անդրադառնալով Սիրիայում թուրքական ռազմական հենակետերին ՝ նա հավելել է, որ Անկարան մտադիր է Իրաքում նույնպես ռազմակայաններ հիմնել՝ իր սահմանների մոտ իրավիճակը վերահսկելու համար:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի պատրվակով,:Թուրքիայի բանակը թիրախավորում է Իրաքի տարածքը:
Այս հարձակումները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ Բաղդադի պաշտոնյաները բազմիցս դատապարտել են հարձակումները, դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: