Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանու և Թուրքիայում մեկնարկել են զորավարժություններ՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի կործանիչների մասնակցությամբ:
«Շահին Թուրազ 2019» զորավարժությունները մեկնարկել են շաբաթ օրը:
Ադրբեջանի և Թուրքիայի կործանիչների համատեղ զորավրժությունը տեղի կունենա երկու երկրների տարեկան ռազմական համագործակցության շրջանակներում եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 16-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, համատեղ զորավարժություններին մասնակցում են ավելի քան 30 կործանիչներ ու ուղղաթիռներ:
Երկու երկրների օդային, ծովային և ցամաքային ուժերի կործանիչների և սարքավորումների միջև տեղեկատվության փոխանակումը, պլանավորումը և համակարգումը, համատեղ գործողությունները, հարձակողական օբյեկտների օգտագործման վերանայումը, որոնողափրկարարական գործողությունների իրականացումը, օդից կրակելը թիրախաներին այս համատեղ զորավարժությունների ծրագրերից են:
Վերջին ամիսներին երկու երկրների զորավարժություններն ու ռազմական համագործակցությունն աճել են: