Բաքվում Թուրքիայի նոր դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահին
Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով Թուրքիայի նորանշանակ դեսպան Ջահիդ Բախչիի հավատարմագիրը, ընդգծել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունն ու եղբայրությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և երկու երկրները բոլոր հարցերում միասին են:
Ալիևը հավելել է, որ Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նոր իրողություն ստեղծեց տարածաշրջանում և նոր հնարավորություններ ընձեռեց Թուրքիային և Ադրբեջանին:
Ադրբեջանը և Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հանրապետության հիմնական աջակիցը՝ Թուրքիան վերջին ամիսներին ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում մի քանի համատեղ զորավարժություն են անցկացրել: