Հուլուսի Աքար. Ղարաբաղն ազատագրելով՝ Ադրբեջանը խաղաղություն ապահովեց այս տարածաշրջանում
«Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը խաղաղություն և բարեկեցություն ապահովեց այս տարածաշրջանում»:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az - ը, այս մասին Լիբիայում թուրք զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նա նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին նրա արդար պայքարում:
Հուլուսի Աքարի խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս հարևան երկրների հետ երկխոսության օգտին.
Ես երրորդ երկրներից ակնկալում եմ օբյեկտիվ, տրամաբանական և մտածված մոտեցում այն թեմաների նկատմամբ, որոնք ձևավորվել են մեր և հարևան երկրների միջև: Կոչ եմ անում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները չվերածել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ խնդիրների»:
Armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio