Քաղաքագետն անհավանական է համարում Ստեփանակերտի հայտնվելն Ադրբեջանի ենթակայության ներքո
https://parstoday.ir/hy/news/world-i140076-Քաղաքագետն_անհավանական_է_համարում_Ստեփանակերտի_հայտնվելն_Ադրբեջանի_ենթակայության_ներքո
Ստեփանակերտն Ադրբեջանի ենթակայության ներքո ունենալու համար, ադրբեջանցիները ստիպված են լինելու պատերազմել, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 16:17 Asia/Tehran
  • Քաղաքագետն անհավանական է համարում Ստեփանակերտի հայտնվելն Ադրբեջանի ենթակայության ներքո

Ստեփանակերտն Ադրբեջանի ենթակայության ներքո ունենալու համար, ադրբեջանցիները ստիպված են լինելու պատերազմել, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անհավանական համարելով ադրբեջանցիների տարածած տեղեկությունը՝ թե իբր  Ստեփանակերտն այս տարվա հունիսին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Ամբողջությամբ նկատելի է, որ պաշտոնական Բաքուն հատուկ ընտրել է հայության զգայուն տեղերը գտնելու և դրանց վրա ճնշում գործադրելու ռազմավարություն: Որոշ գործողություններ, որ նրանք իրականացնում են ակնհայտորեն իրենց պետք չէ: Դրան մի քանի բացատրություններ ունի՝ նրանց 26-ամյա ազգային հիասթափությունն  ու կուտակված բարդույթները,Ալիևի կառավարման ռեժիմի ու նրա անհատականության առանձնահատկությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը Արցախյան խնդիրը լուծված է համարում, սակայն իրականում պատերազմը  չի վերջացել այնպես  ինչպես նա կցանկանար լուծել խնդիրը»,-նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ  իրեն  պետք է Արցախի ամբողջ տարածքն առանց հայերի, ինչը սակայն չի հաջողվել պատերազմում:

Քաղաքագետ Իսկանդարյանի խոսքով՝ Ստեփանակերտի  նկատմամբ վերահսկողության վերաբերյալ և նմանաբնույթ այլ  ադրբեջանական հայտարարություններին,  պետք է վերաբերվել որպես տեղեկատվական քարոզչության՝  ուղղված ինչպես ներքին լսարանին, այնպես էլ հայկական կողմին, իսկ ավելի քիչ՝ միջազգային լսարանին: Այդուհանդերձ՝ այդ հայտարարությունն առնչություն չունի իրական քաղաքականության և պատերազմին հետ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio