Թուրք պաշտոնյան դատապարտել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումը
https://parstoday.ir/hy/news/world-i140086-Թուրք_պաշտոնյան_դատապարտել_է_Բայդենի_կողմից_Հայոց_ցեղասպանությունը_ճանաչումը
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելուն, հայտարարել է. «Բայդենն ԱՄՆ-ն դարձրել է հայկական լոբբիների պատանդը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 05:02 Asia/Tehran
  • Թուրք պաշտոնյան  դատապարտել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումը

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելուն, հայտարարել է. «Բայդենն ԱՄՆ-ն դարձրել է հայկական լոբբիների պատանդը»:

TRT- ի հաղորդմամբ՝ Նուման Քուրթուլմուշն այս մասին հայտարարել է Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի 98-րդ տարելիցի  անցկացված առցանց խորհրդաժողովում:

Նշելով, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն7 բառի  օգտագործումը վկայումէ Ղարաբաղի պատերազմին ընդդիմության շարունակության մասին, Քուրթուլմուշն ասել է. «Անհնար է խեղաթյուրել փաստերը, և մենք հստակ ասում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունն անհիմն է»:

Թուրքիայի «Արդարություն և զարգացում»  կուսակցության փոխնախագահը հավելել է, որ Բայդենի հայտարարությունն արվել  է քաղաքական նպատակներով և հայկական լոբբիին գոհացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ունեցած ելույթում, Ջո Բայդենը  ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: