Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
https://parstoday.ir/hy/news/world-i140142-Թուրքիայի_ԱԳՆ_ի_արձագանքը_Լատվիայի_կողմից_Հայոց_ցեղասպանության_ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 13:15 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ:

 

«Լիտվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու անօրինական փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարությունը, որում Լիտվայի խորհրդարանի նկատմամբ պատմական իրադարձությունների վերաբերյալ երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանք է հնչեցվում, եզրափակվում է այսպես. 

«Լատվիայի խորհրդարանին պատմությունից թշնամություն բխեցնել ձգտող որոշ շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն, հրավիրում ենք այդ սխալ քայլից հետ կանգնել ու աջակցել տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես թուրք և հայ ժողովրդի՝ տարածաշրջանում խաղաղության մեջ միասին ապրելու պրակտիկա հիմնելուն միտված ջանքերին»:

.ermenihaber.am