Լոնդոնի փողոցներում հնչել է «Մահ՝ Իսրայելին» կարգախոսը
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մուսուլմանները Ղոդսի համաշխարհային օրը նշել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպան ու հակապատերազմական խմբերի անցամների հետ միասին: Ակցիայի մասնակիցներն անցկացրել են ավտոերթ և կրել են Պաղեստինի դրոշը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, մասնակիցները վանկարկել են «Մահ Իսրայելին» կարգախոսը և իրենց զորակցությունը հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդին:
Ակցիային ամսնակցած մուսուլմանները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, իրավապաշտպան խմբերի և հակապատերազմական խմբավորումների անդամները կրել են պաստառներ՝ «Ազատ Պաղեստին», «Իսրայելը ահաբեկչական և ռասիստական ռեժիմ է», «Վերջ Գազայի պաշարմանը», «Պատժամիջոցնր կիրառեք Իսրայելի դեմ» և «Մենք բոլորս Հեզբոլլահ ենք» գրություններով: