ՄԱԿ. Իսրայելի կողմից օկուպացված Ղոդսից պաղեստինցիների տարհանումը ռազմական հանցագործություն է
https://parstoday.ir/hy/news/world-i140268-ՄԱԿ._Իսրայելի_կողմից_օկուպացված_Ղոդսից_պաղեստինցիների_տարհանումը_ռազմական_հանցագործություն_է
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Իսրայելի կողմից օկուպացված Ղոդսից (Երուսաղեմ) պաղեստինցիների տարհանումը ռազմական հանցագործություն է: Նա կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների տարհանումը Ղոդսից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2021 12:54 Asia/Tehran

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Իսրայելի կողմից օկուպացված Ղոդսից (Երուսաղեմ) պաղեստինցիների տարհանումը ռազմական հանցագործություն է: Նա կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների տարհանումը Ղոդսից:

Ղոդսի համաշխարհային  օրը, սիոնիստական ​​ռեժիմի ուժերը ամբողջությամբ արգելափակել են գրավյալ Ղոդսի Շեյխ Ջարրահ թաղամասի մուտքերը և  հարձակվել են պաղեստինցիների վրա, որի հետևանքով  վիրավորվել է 205 մարդ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ռոբերտ Քոելֆիլն ասել է.«Եթե Շեյխ Ջարրահ թաղամասի բնակչությունը տարհանվի, դա կնշանակի, որ Իսրայելը խախտել է միջազգային օրենքները»:

Չնայած սիոնիստների կողմից կիրառված ​​անվտանգության խիստ միջոցառումներին, մայիսի 7-ին, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ Ալ Աղսա մզկիթում կազմակերպված հավաքական աղոթքին մասնակցել է ավելի քան 70 հազար պաղեստինցի: