ՄԱԿ. Իսրայելի կողմից օկուպացված Ղոդսից պաղեստինցիների տարհանումը ռազմական հանցագործություն է
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Իսրայելի կողմից օկուպացված Ղոդսից (Երուսաղեմ) պաղեստինցիների տարհանումը ռազմական հանցագործություն է: Նա կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների տարհանումը Ղոդսից:
Ղոդսի համաշխարհային օրը, սիոնիստական ռեժիմի ուժերը ամբողջությամբ արգելափակել են գրավյալ Ղոդսի Շեյխ Ջարրահ թաղամասի մուտքերը և հարձակվել են պաղեստինցիների վրա, որի հետևանքով վիրավորվել է 205 մարդ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ռոբերտ Քոելֆիլն ասել է.«Եթե Շեյխ Ջարրահ թաղամասի բնակչությունը տարհանվի, դա կնշանակի, որ Իսրայելը խախտել է միջազգային օրենքները»:
Չնայած սիոնիստների կողմից կիրառված անվտանգության խիստ միջոցառումներին, մայիսի 7-ին, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ Ալ Աղսա մզկիթում կազմակերպված հավաքական աղոթքին մասնակցել է ավելի քան 70 հազար պաղեստինցի: