Լոնդոնցիներն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/world-i140380-Լոնդոնցիներն_իրենց_աջակցությունն_են_հայտնել_Պաղեստինի_ճնշված_ժողովրդին
Կիրակի օրը հարյուրավոր լոնդոնցիներ մասնակցել են հանրահավաքի՝ ի պաշտպանություն Պաղեստինի ճնշված ժողովրդի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2021 04:42 Asia/Tehran

Կիրակի օրը հարյուրավոր լոնդոնցիներ մասնակցել են հանրահավաքի՝ ի պաշտպանություն Պաղեստինի ճնշված ժողովրդի:

Հանրահավաքի մասնակիցները դատապարտել են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի զորայինների հարձակումները, ինչպես նաև բռնագրավված Երուսաղեմում գտնվող Շեյխ Ջարրահ թաղամասի բնակիչներին տեղահանելու որոշումը:

Երուսաղեմը  գրավելու և հրեականացնելու, այդ թվում՝ Շեյխ Ջարրահ թաղամասի  պաղեստինցիներին վտարելու բողոքների ավելացմանը զուգահեռ, աճում են նաև սիոնիստ զինվորների ու բողոքող պաղեստինցիների միջև բախումները:

Սիոնսիտ զինվորաները վերջին օրերին Ալ-Աղսա մզկիթի ու հարակից թաղամասերում, այդ թվում նաև  Բաբ ալ-Ամուդ թաղամասում, հարձակումներ են իրականացնում պաղեստինցիների դեմ:

Պաղեստինյան Դիմադրության խմբերը հայտարարել են, որ օկուպանտ  Սիոնիստական ​​ռեժիմը վճարելու է Ալ-Աղսա մզկիթում և Ղոդս  քաղաքում պաղեստինցիների նկատմամբ իրականացված  բացահայտ ագրեսիայի համար: