Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում
https://parstoday.ir/hy/news/world-i140546-Ռուս_խաղաղապահների_զորախումբը_պարեկային_ծառայություն_է_իրականացնում_Լաչինի_միջանցքում
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 14:39 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում: Տվյալ ծառայության նպատակն է վերահսկել հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հավաքել տեղեկատվություն, ստուգել տեղանքի այն հատվածները, որոնք դիտակետերից չեն դիտվել, ցուցադրել խաղաղապահ զորակազմի ներկայությունը:

«Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը կապում է Ստեփանակերտը Հայաստանի հետ։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, ըստ համաձայնագրերի, իրականացնում է նրա վերահսկողությունը։ Վերահսկողությունը իրականացվում է ոչ միայն ճանապարհի, այլ նաև 5 կմ լայնությամբ մատույցներում: Միջանցքի պարեկությունն իրականացվում է ամեն օր։»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղիների երկարությունն ամեն օր կազմում է մոտ 50 կմ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio