Ադրբեջանի նախագահ. Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և բացվելու է
https://parstoday.ir/hy/news/world-i140552-Ադրբեջանի_նախագահ._Զանգեզուրի_միջանցքը_պետք_է_բացվի_և_բացվելու_է
Զանգիլանը Նախչըվանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգերզուրի միջանցքը, որը պետք է բացվի և բացվելու է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 14:51 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահ. Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և բացվելու է

Զանգիլանը Նախչըվանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգերզուրի միջանցքը, որը պետք է բացվի և բացվելու է:

Ինչպես հաղորդում է Armenia.Az- ը, այս մասին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

«Պատահական չէ, որ ես եկա ծանոթանալու Օրդուբադի երկաթուղային կայարանին, քանի որ սա նույնպես շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի: Ոչ վաղուց ես զննեցի հայերի կողմից ավերված Մինջիվան ավանի երկաթուղային կայարանը, որը գտնվում է այստեղից մոտ 50-60 կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ երկաթուղի չկա: Ատելի թշնամին ոչնչացրել և թալանել է ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքը: Այնտեղ լինելու է մի կենտրոն, այստեղ՝ մեկ այլ: Զանգիլանը Նախիջևանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգերզուրի միջանցքը, որը պետք է բացվի և բացվելու է:

Ինչպես գիտեք, սա ամրագրված է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ: Դրանից հետո, գործող աշխատանքային խմբի կողմից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով անցկացվող հանդիպումներում այս հարցի շուրջ արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում: Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը բացվելու է: Թող ոչ ոք չկասկածի դրանում: Իհարկե, Ադրբեջանը կկատարի իր պարտականությունները: Ինչպես գիտեք, ես կատարեցի Հորադիզ-Աղբենդ երկաթուղու հիմնարկեքը: Այստեղ կկառուցվի բացակայող 15-16 կմ հատվածը՝ Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման: Գործում է Նախիջևանի երկաթուղին, այժմ իրականացվում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Այսինքն՝ Ադրբեջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումից հետո, կստեղծվի ամբողջ ենթակառուցվածքը», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio