Թուրքիան հերքել է ԱՄՆ զեկույցը կրոնական ազատության ոտնահարման մասին
Թուրքիան հայտարարել է, որ այդ երկրում կրոնական ազատության ոտնահարման մասին ԱՄՆ-ի ներկայացրած զեկույցը կեղծ է:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Տանջո Բիլգիչն ընդգծել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի` կրոնական ազատությունների վերաբերյալ 2020 թվականին զեկույցի մի մասը, որը վերաբերում է Թուրքիային, իրատեսական չէ:
Խոսնակը շեշտել է. «Թուրքիայի սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ տարբեր դավանանքի հետևորդները միշտ ապրել են համակեցության և խաղաղության պայմաններում»:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը չի մեկնաբանել կրոնական ազատության մասին ԱՄՆ զեկույցում նշված քնադատությունը:
Հրապարակված լուրերի համաձայն, Թուրքիան մեղադրվում է տարբեր կրոնների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարելու մեջ:
Կրոնական ազատության մասին ԱՄՆ-ի ներկայացրած 2020 թ.-ի զեկույցում, կրոնական վայրերի, հատկապես հայկական սրբավայրերի նկատմամբ անարգանքը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ներկայացված մեղադրանքներից են: