«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայց է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան` Գազայի հատվածում լրագրողների գրասենյակները ռմբակոծելու պատճառով:
Կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որում, նշելով, որ Գազայի հատվածում գտնվող լրատվամիջոցների շենքերի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները պատերազմական ոճրագործություն են, հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը Գազայում ոչնչացրել է տեղական ու միջազգային լրատվամիջոցների 23 շենքերը, թույլ չտալով լուսաբանել հարձակումները, որոնք ուղղակի ու վտանգավոր ազդեցություն են թողնում խաղաղ քաղաքացիների վրա»:
«Լրագրողները, նրանց սարքավորումներն ու ուղեկիցներն ունեն անձեռնմխելիություն՝ խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու մասին օրենքով»,- ասված է հաղորդագրության մեջ: