Amnesty International- ը դատապարտել է պաղեստինցիների դեմ Իսրայելի իրականացրած ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i141032-amnesty_international_ը_դատապարտել_է_պաղեստինցիների_դեմ_Իսրայելի_իրականացրած_ոճրագործությունները
Amnesty International- ը Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ռեժիմի հանցագործություններն անվանել է ռազմական հանցագործություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2021 05:07 Asia/Tehran

Amnesty International- ը Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ռեժիմի հանցագործություններն անվանել է ռազմական հանցագործություն:

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, կազմակերպությունը  երկուշաբթի օրը հայտարարել է, որ իսրայելական ռեժիմը հարձակումներ է իրականացնում տների վրա, թույլ չտալով անմեղ կանանց, տղամարդկանց և երեխաներին գտնել փախուստի ուղիներ:

Իրավապաշտպան խմբի հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակումները, որ վկայում են Պաղեստինի քաղաքացիների նկատմամբ Իսրայելի  «ցնցող անտարբերության» մասին,   ռազմական  կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:

Անցյալ շաբաթ երկուշաբթի օրվանից Գազայի հատվածի դեմ Իսրայելի հարձակումների ընթացքում զոհվել է առնվազն 220 պաղեստինցի, ներառյալ՝ 60 երեխա: Վիրավորվել է  ավելի քան 5600 մարդ:

Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներից մեկի ընթացքում, որն իրականացվել է կեսգիշերից մեկ ժամ անց, փլուզվել է երկու բնակելի շենք  և նահատակվել  30 մարդ: