63 երկրներ պահանջել են Մարդու իրավունքների խորհրդում անդրադառնալ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին
63 երկիր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել հատուկ նիստ գումարել՝ քննարկելու Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները:
Ժնևում իսլամական երկրների դեսպանների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին հղված նամակում, պահանջվել է խորհրդի արտակարգ նիստ գումարել` Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների վերաբերյալ:
Նամակը ստորագրողների թվում են Իսլամական համագործակցության կազմակերպության հիսունհինգ անդամ երկրներ և ութ ոչ անդամ երկրներ (Մեքսիկա, Կուբա, Վենեսուելա, Բոլիվիա, Նամիբիա, Էրիթրեա, Չինաստան և Հարավային Աֆրիկա):
Ստորագրողներց քսանը Մարդու իրավունքների խորհրդի անդամ են: Հաշվի առնելով այն փաստը, որ համաձայն խորհրդի կանոնակարգի, նման նիստ պահանջելու համար անհրաժեշտ է առնվազն 16 անդամի ստորագրություն, նախագահը պարտավոր է անցկացնել արտահերթ նիստը:
Նամակում պահանջվել է հանդիպումն անցկացնել 2021 թվականի մայիսի 27-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նյու Յորքի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները վետոյի է ենթարկում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դատապարտելուն ուղղված խորհրդի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողություն, Ժնևի Մարդու իրավունքների խորհրդի այս նիստը մեծ նշանակություն ունի ռեժիմի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում: