Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i141536-Չինաստանը_Հայաստանին_և_Ադրբեջանին_կոչ_է_անում_երկխոսությամբ_կարգավորել_տարաձայնությունները
Չինաստանի ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2021 12:39 Asia/Tehran
  • Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները

Չինաստանի ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության»,- ասել է Լիցզյանը:

civic.am/politics/