Ստեփանակերտում տեղադրված աղմկահարույց արձանն ապամոնտաժվել է
https://parstoday.ir/hy/news/world-i141770-Ստեփանակերտում_տեղադրված_աղմկահարույց_արձանն_ապամոնտաժվել_է
Հուշարձանը տեղադրվել էր առանց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության։ Ստեփանակերտի քաղաքապետարանը հրապարակել է ապամոնաժման կադրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 16:11 Asia/Tehran
  • Ստեփանակերտում տեղադրված աղմկահարույց արձանն ապամոնտաժվել է

Հուշարձանը տեղադրվել էր առանց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության։ Ստեփանակերտի քաղաքապետարանը հրապարակել է ապամոնաժման կադրերը։

Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է: Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջելու նրա կառուցողական պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ հուշարձան էր տեղադրվել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Շատերն ահազանգել էին, որ քանդակը հայկականության հետ որևէ կապ չունի, բացառությամբ մեսրոպյան այբուբենի: Ֆեյսբուքյան օգտատերերն ընդգծել էին, որ քանդակի վերևի հատվածի բազմաթև աստղը և հուռութքը հոգևոր խորհրդանիշներ են, բայց ոչ հայկական:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio