Գերմանիան ճանաչեց Նամիբիայի բնիկ ժողովրդի ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i141908-Գերմանիան_ճանաչեց_Նամիբիայի_բնիկ_ժողովրդի_ցեղասպանությունը
Գերմանիան առաջին անգամ ճանաչեց, որ 1904-1908թթ. իր գաղութային օկուպացիայի ընթացքում, Նամիբիայում ցեղասպանություն է իրականացրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2021 14:12 Asia/Tehran
  • Գերմանիան ճանաչեց Նամիբիայի բնիկ ժողովրդի ցեղասպանությունը

Գերմանիան առաջին անգամ ճանաչեց, որ 1904-1908թթ. իր գաղութային օկուպացիայի ընթացքում, Նամիբիայում ցեղասպանություն է իրականացրել։

«Դոյչե վելե» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարություն տարածելով, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն ասել է.«Մենք այժմ պաշտոնապես այս իրադարձություններին կանդրադառնանք այնպես, ինչպես դրանք այսօրվա տեսանկյունից են՝ ցեղասպանություն»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է 1884-1915 թվականներին Գերմանիայի գրավյալ տարածքներում բռնի իրադարձությունների շուրջ Նամիբիայի հետ հինգ տարի բանակցություններից հետո ձեռք բերված համաձայնությունը:

Հեյկո Մասը նշել է, որ Գերմանիան 1,1 միլիարդ եվրո ֆինանսական ծրագրի միջոցով կաջակցի Նամիբիայի վերակառուցմանը և զարգացմանը, սակայն գումարը կվճարվի ավելի քան 30 տարում:

1904 - 1908 թվականներին, գերմանացիների կողմից սպանվել են առնվազն 60,000 հերերոս և շուրջ 10,000 նամա տեղաբնիկներ: