ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների ընտանիքների անդամները Սիրիայից տեղափոխվում են Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i142006-ԻԼԻՊ_խմբավորման_ահաբեկիչների_ընտանիքների_անդամները_Սիրիայից_տեղափոխվում_են_Ադրբեջան
ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների ընտանիքների անդամների 20 հոգանոց խումբը՝ վեց կանայք ու 14 երեխաներ Սիրիայից տեղափոխվում են Ադրբեջան են փոխադրվում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 30, 2021 11:48 Asia/Tehran
  • ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների ընտանիքների անդամները Սիրիայից տեղափոխվում են Ադրբեջան

ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների ընտանիքների անդամների 20 հոգանոց խումբը՝ վեց կանայք ու 14 երեխաներ Սիրիայից տեղափոխվում են Ադրբեջան են փոխադրվում:

Հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այդ անձինք Սիրիայի Ջարաբուլուս քաղաքի ճամբարից են տեղափոխվել Ադրբեջան:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ այդ երկիրը  հանձնառու է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ անձանց հասարակության մեջ ինտեգրելու և վերադաստիարակելու հարցում:

Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության համաձայն, 2018 թ. Իրաքում և Սիրիայում ռազմական բախումների ժամանակ, 1477 մարդ (1,136 տղամարդ և 341 կին) մեկնել են այդ երկրներ՝ միանալու ահաբեկչական խմբավորումներին , որոնցից 903 մարդ, այդ թվում ՝ 749 տղամարդ և 154 կին սպանվել կամ անհետացել է: