Դանիական լրատվամիջոցները բացահայտել են ամերիկացիների կողմից Մերկելին լրտեսելու գործի
https://parstoday.ir/hy/news/world-i142066-Դանիական_լրատվամիջոցները_բացահայտել_են_ամերիկացիների_կողմից_Մերկելին_լրտեսելու_գործի
Դանիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (DR) երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ ԱՄՆ-ի անվտանգության գործակալությունը, դանիական հաղորդակցական մալուխների միջոցով լրտեսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և եվրոպական բարձրաստիճան այլ պաշտոնյաների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2021 04:32 Asia/Tehran
  • Դանիական լրատվամիջոցները բացահայտել են ամերիկացիների կողմից Մերկելին լրտեսելու գործի

Դանիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (DR) երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ ԱՄՆ-ի անվտանգության գործակալությունը, դանիական հաղորդակցական մալուխների միջոցով լրտեսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և եվրոպական բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA), Դանիայի արտաքին հետախուզության ծառայության համագործակցությամբ, լրտեսել է մի միաշրք հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլերին:

Վկայակոչելով հետաքննությանը հասանելիություն ունեցող ինը անանուն աղբյուրներ, գործակալությունը նշել է, որ այս տվյալները բացահայտվել են երկրի պաշտպանական հետախուզական ծառայության կողմից 2015 թվականին իրականացված ներքին հետաքննության արդյունքում, որի նպատակն էր պարզել այս գործում  ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության դերը:

Դանիայում, որը համարվում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը,  տեղակայված են  մի քանի խոշոր ստորջրյա ինտերնետային մալուխային կայաններ, որոք հասնում են Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա, Նիդեռլանդներ և Միացյալ Թագավորություն: