Մոսադի նոր ղեկավար. Մենք կշարունակենք դիմակայել Իրանի միջուկային ծրագրին
https://parstoday.ir/hy/news/world-i142296-Մոսադի_նոր_ղեկավար._Մենք_կշարունակենք_դիմակայել_Իրանի_միջուկային_ծրագրին
Մոսադի նոր ղեկավարը հայտարարել է, որ եթե միջուկային համաձայնություն ձեռք բերվի, իսկ ՀԳՀԾ-ն վերականգնվի, Իսրայելը կշարունակի ընդդիմանալ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 12:57 Asia/Tehran
  • Մոսադի նոր ղեկավար. Մենք կշարունակենք դիմակայել Իրանի միջուկային ծրագրին

Մոսադի նոր ղեկավարը հայտարարել է, որ եթե միջուկային համաձայնություն ձեռք բերվի, իսկ ՀԳՀԾ-ն վերականգնվի, Իսրայելը կշարունակի ընդդիմանալ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին:

Եդիոթ Ահրոնոտի չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, Իսրայելի լրտեսական գործակալության (Մոսադ) նոր ղեկավար Դեյվիդ Բարնին իր առաջին ելությում կրկնել է Իրանի միջուկային ծրագրի հասցեին սպառնալիքները և  ասել, որ Իսրայելը չի ​​հետևում միջազգային հանրության գծին:

Բարնին հավելել է, որ Իրանի հետ համաշխարհային տերությունների կողմից ձևավորվող համաձայնագիրը միայն ուժեղացնում է Իսրայելի մեկուսացումն այս հարցում:

Մոսադի նոր ղեկավարը Իրանին մեղադրում է զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծելու փորձի մեջ երբ Սիոնիստական ​​կեղծ ռեժիմը վերջին 70 տարիների ընթացքում իր պատերազմներում սպանել է հարյուր հազարավոր մարդկանց, իսկ միջազգային դիտորդները ասում են, որ Իսրայելը միակ  ռեժիմն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որն իր զինանոցում ունի շուրջ 400 միջուկային մարտագլխիկ: