Համացանցում կհայտնվի «պանամական արխիվի» փաստաթղթերով տվյալների բազան
https://parstoday.ir/hy/news/world-i14236-Համացանցում_կհայտնվի_պանամական_արխիվի_փաստաթղթերով_տվյալների_բազան
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) մայիսի 9-ին կհրապարակի 200 հազար օֆշորային ընկերությունների մասին «Պանամական արխիվից» տեղեկատվության ինտերակտիվ տվյալների բազան։ Այն կհայտնվի offshoreleaks.icij.org հասցեում, գրում է meduza.io-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 12:37 Asia/Tehran
  • Համացանցում կհայտնվի «պանամական արխիվի» փաստաթղթերով տվյալների բազան

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) մայիսի 9-ին կհրապարակի 200 հազար օֆշորային ընկերությունների մասին «Պանամական արխիվից» տեղեկատվության ինտերակտիվ տվյալների բազան։ Այն կհայտնվի offshoreleaks.icij.org հասցեում, գրում է meduza.io-ն։

ICIJ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ բազայում հասանելի կլինեն օֆշորային գոտում գրանցված և «ավելի քան 200 երկրից և տարածքներից» անձանց հետ կապված ընկերությունների և հիմնադրամների մասին «կորպորատիվ տեղեկություններ»։ Մի շարք դեպքերում կհրապարակվեն այս կամ այն ընկերության իրական սեփականատերերի մասին Mossack Fonseca պանամական ընկերության ներքին տվյալները:

Տվյալների բազայում չեն լինի տեղեկություններ բանկային հաշիվների և գումարային փոխանցումների, անձնագրային տվյալների, հեռախոսահամարների և նամակագրության մասին, սակայն «ընտրված տեղեկատվությունը կհրապարակվի հանրային շահից ելնելով», հայտարարել է ICIJ-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակվել են մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։

Մասնավորապես՝ Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին: