ՌԴ-ի ՀՕՊ համակարգի փորձագետները վերադարձել են Անկարայից
Թուրքիան վերադարձրել է S-400 ՀՕՊ համակարգի ռուս փորձագետներին:
ԱՄՆ-ին հաշտության ուղերձ հղելու նպատակով, Անկարան ռուսական S-400 ՀՕՊ համակարգի փորձագետներին կոչ է արել լքել այդ երկիրը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տարաձայնություններ առաջացան S-400 ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ, որոնք շարունակվում են նաև Ջո Բայդենի օրոք:
Ըստ այս հաղորդման, Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախատեսվում է Բայդեն-Էրդողան հանդիպումը:
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում ԱՄՆ-ի բոլոր ցանկություններն իրականացնելու և հակաթուրքական պատժամիջոցները վերացնելու համար օրակարգից հանել հրթիռային համակարգի հարցը: