Բեռլին.Վիեննայի բանակցություններում կարևոր հարցերը դեռևս լուծված չեն
https://parstoday.ir/hy/news/world-i142388-Բեռլին.Վիեննայի_բանակցություններում_կարևոր_հարցերը_դեռևս_լուծված_չեն
Նշելով, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման հարցով ընթացող բանակցություններում շարունակում են մնալ չլուծված կարևոր հարցեր,Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ դեռ ոչ մի հաջողություն չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 12:58 Asia/Tehran
  • Բեռլին.Վիեննայի բանակցություններում կարևոր հարցերը դեռևս լուծված չեն

Նշելով, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման հարցով ընթացող բանակցություններում շարունակում են մնալ չլուծված կարևոր հարցեր,Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ դեռ ոչ մի հաջողություն չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Ադեբարը հինգշաբթի օրն անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցությունների առաջընթացին,  հայտարարել է, որ կարեւոր հարցերը դեռ շարունակում են մնալ չլուծված:

Նշելով, որ Վիեննայում կենտրոնանալով կարևոր ու որոշիչ խոչընդոտների վրա, շատ սեղմ բանակցություններ են ընթանում, Մարիա Ադեբարն ասել է.«Երկու կողմերը՝ Իրանն ու Միացյալ Նահանգները պետք է քայլեր անեն միջուկային գործունեության և պատժամիջոցների վերացման ուղղությամբ»:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը Վիեննայում սեղմ բանակցություններից հետո, չորեքշաբթի օրն ավարտեց իր աշխատանքը և որոշում կայացվեց պատվիրակությունների նախագահները վերադառնան մայրաքաղաքներ խորհրդակցությունները շարունակելու համար և առաջիկա օրերին վերսկսեն բանակցությունները: