Բեռլին.Վիեննայի բանակցություններում կարևոր հարցերը դեռևս լուծված չեն
Նշելով, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման հարցով ընթացող բանակցություններում շարունակում են մնալ չլուծված կարևոր հարցեր,Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ դեռ ոչ մի հաջողություն չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Ադեբարը հինգշաբթի օրն անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցությունների առաջընթացին, հայտարարել է, որ կարեւոր հարցերը դեռ շարունակում են մնալ չլուծված:
Նշելով, որ Վիեննայում կենտրոնանալով կարևոր ու որոշիչ խոչընդոտների վրա, շատ սեղմ բանակցություններ են ընթանում, Մարիա Ադեբարն ասել է.«Երկու կողմերը՝ Իրանն ու Միացյալ Նահանգները պետք է քայլեր անեն միջուկային գործունեության և պատժամիջոցների վերացման ուղղությամբ»:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը Վիեննայում սեղմ բանակցություններից հետո, չորեքշաբթի օրն ավարտեց իր աշխատանքը և որոշում կայացվեց պատվիրակությունների նախագահները վերադառնան մայրաքաղաքներ խորհրդակցությունները շարունակելու համար և առաջիկա օրերին վերսկսեն բանակցությունները: