Ադրբեջանում զոհվել ու վիրավորվել են վավերագրական ֆիլմ նկսարահանող խմբի անդամները
https://parstoday.ir/hy/news/world-i142478-Ադրբեջանում_զոհվել_ու_վիրավորվել_են_վավերագրական_ֆիլմ_նկսարահանող_խմբի_անդամները
Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում ականի պայթյունից զոհվել ու վիրավորվել են ադրբեջանական ԶԼՄ-ների հինգ ներկայացուցիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 13:11 Asia/Tehran
  • Ադրբեջանում զոհվել  ու վիրավորվել են վավերագրական ֆիլմ նկսարահանող խմբի անդամները

Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում ականի պայթյունից զոհվել ու վիրավորվել են ադրբեջանական ԶԼՄ-ների հինգ ներկայացուցիչներ:

Ադրբեջանի ռադիոհեռուստատեսության ընկերությունը հայտնում է, որ պետական  ​​ծրագրի խմբի անդամները, ովքեր Քալբաջարի շրջան էին մեկնել նոր վավերագրական ֆիլմ պատրաստելու համար, ականի պայթյունի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են: Զոհվել է ֆիլմի ռեժիսորը, իսկ խմբի չորս անդամներ վիրավորվել են:

Սպանվածների թվում են մեկ լրագրող և շրջանի թաղապետարան աշխատակիցը: Ղարաբաղի պատերազմից մնացած ականները դարձել են ազատագրված տարածքները վերակառուցելու հարցում Ադրբեջանի առջև ծառացած մեծ մարտահրավերը:  Այս տարածքներում ականներից մինչ այժմ զոհվել է 120 մարդ: