Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում. Դավիթ Բաբայան
https://parstoday.ir/hy/news/world-i142626-Արցախում_ռուսական_խաղաղապահ_ուժերի_համար_մզկիթ_է_կառուցվում._Դավիթ_Բաբայան
Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2021 14:28 Asia/Tehran
  • Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում. Դավիթ Բաբայան

Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նախարարի խոսքով՝ մզկիթի կառուցման պատճառն այն է, որ խաղաղապահների շարքում նաև մահմեդականներ կան։

«Մզկիթի կառուցման աշխատանքներն ընթանում են, այն կծառայի միայն խաղաղապահ առաքելության կազմում ներգրավված, մահմեդականություն դավանող զինծառայողներին: Մենք որևէ կրոնի հանդեպ անհանդուրժողականություն չենք ցուցաբերել և միշտ դատապարտել ու դատապարտում ենք Ադրբեջանի այն քաղաքականությունը, որը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական»,- նշել է ԱԳ նախարարը։

Հարցին՝ մինչև կառուցումը սկսելը Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցը համաձայնեցվե՞լ է, Բաբայանը պատասխանեց, որ դա այնպիսի գործընթաց է, որը համատեղ որոշում է պահանջում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio