Թուրքիայի գաղտնի ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղի համար
«Թուրքիան փորձում է ամբողջովին չեզոքացնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարությունից», - ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
Հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշե; է , որ Անկարան փորձում է թուլացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում ՝ սերտ կապեր հաստատելով Ադրբեջանի և Վրաստանի հետ:
Ըստ Սաֆրաստյանի, մինչ այժմ Թուրքիան բռնել է նշված երկրների հետ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր հաստատելու ուղին և պատրաստ է առաջ տանել տարածաշրջանում իր ծրագիրը:
Հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կամ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ցանկացած եռակողմ համագործակցություն:
Սաֆրաստյանը նշել է. «Սա վկայում է, որ Անկարան ունի աշխարհառազմավարական մեծ նպատակներ, այդ թվում ՝ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից, որպեսզի Թուրքիան դառնա Հարավային Կովկասում Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ինտեգրման գործընթացը կարգավորող հիմնական ուժը»: