ՄԱԿ-ից հայտնել են, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումները չեն դադարել
https://parstoday.ir/hy/news/world-i142800-ՄԱԿ_ից_հայտնել_են_որ_Երկիր_մոլորակի_կլիմայական_տաքացումները_չեն_դադարել
Այս տարվա սկզբին Եվրոպայում գրանցված անսովոր ցուրտ եղանակը չի նշանակում, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումը կանգնել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2021 16:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ից հայտնել են, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումները չեն դադարել

Այս տարվա սկզբին Եվրոպայում գրանցված անսովոր ցուրտ եղանակը չի նշանակում, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումը կանգնել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:

«Այն փաստը, որ այս տարի վերջին ժամանակների համեմատ ավելի սառը տարվա մեկնարկ ենք ունեցել, դեռ չի ենթադրում, որ կլիմայական փոփոխությունները դադարել են»,- Ժնևում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կլեր Նյուլիսը:

Նա հիշեցրել է, որ ողջ աշխարհում գրանցվող կլիմայական փոփոխությունների առանցքային պատճառը մարդկային գործունեությունն է և դրա հետևանքով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազն է: «Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի «ապրելու» մեծ տևողության պատճառով Երկրի ապագա սերունդներն իրենց վրա կզգան կլիմայական փոփոխությունները: Դա ենթադրում է ջերմաստիճանի ավելացում, եղանակի ավելի ծայրահեղ դրսևորումներ, սառույցների հալեցում, ծովերի մակարդակի բարձրացում»,- նշել է նա:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio