Լավրով. ԼՂ կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցնել
https://parstoday.ir/hy/news/world-i142822-Լավրով._ԼՂ_կարգավիճակը_դեռ_պետք_է_համաձայնեցնել
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 08:38 Asia/Tehran
  • Լավրով. ԼՂ կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցնել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հասկանում եմ, որ այժմ շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնում ԼՂ կարգավիճակը: ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս պահին պետք է աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգ եւ տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ, 2-3 տարի անց կարգավիճակի բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»,-ասել է Լավրովը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio