Լավրով. ԼՂ կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցնել
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես հասկանում եմ, որ այժմ շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնում ԼՂ կարգավիճակը: ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս պահին պետք է աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգ եւ տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ, 2-3 տարի անց կարգավիճակի բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»,-ասել է Լավրովը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio