Բլինքեն. Թուրքիան իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման
https://parstoday.ir/hy/news/world-i142892-Բլինքեն._Թուրքիան_իրեն_չի_պահում_ՆԱՏՕ_ի_դաշնակցի_նման
Բայդենի ու Էրդողանի առաջին հանդիպման նախօրեին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 04:47 Asia/Tehran
  • Բլինքեն. Թուրքիան իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման

Բայդենի ու Էրդողանի առաջին հանդիպման նախօրեին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման:

Բլինքենի հայտարարությունը, որն արվում է Բրյուսելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումցի հաշված օչրեր առաջ, լայնորեն տարածվել են թուրքական լրատվամիջոցներում, վկայելով այս հանդիպման կապակցությամբ  ԱՄՆ-ի դիրքորոշման մասին:

Բլինքենը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա են տարաձայնություններ, որոնք գաղտնի չեն պահվում, հավելելով, որ Անկարայի կողմից Ռուսաստանից S-400 համակարգի գնումը և   Արևելյան Միջերկրական ծովում իրականացված գործողությունները մտահոգիչ են:

Անդրադառնալով Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակին և լրագրողների ձերբակալություններին, Բլինքենը նշել է, որ դրանք նույնպես մտահոգություններ են, որոնք կքննարկվեն երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների  հանդիպման ժամանակ: