Բլինքեն. Թուրքիան իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման
Բայդենի ու Էրդողանի առաջին հանդիպման նախօրեին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման:
Բլինքենի հայտարարությունը, որն արվում է Բրյուսելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումցի հաշված օչրեր առաջ, լայնորեն տարածվել են թուրքական լրատվամիջոցներում, վկայելով այս հանդիպման կապակցությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին:
Բլինքենը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա են տարաձայնություններ, որոնք գաղտնի չեն պահվում, հավելելով, որ Անկարայի կողմից Ռուսաստանից S-400 համակարգի գնումը և Արևելյան Միջերկրական ծովում իրականացված գործողությունները մտահոգիչ են:
Անդրադառնալով Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակին և լրագրողների ձերբակալություններին, Բլինքենը նշել է, որ դրանք նույնպես մտահոգություններ են, որոնք կքննարկվեն երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ: