Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտում
https://parstoday.ir/hy/news/world-i143002-Հայաստան_Ադրբեջան_սահմանին_գրանցվել_է_հրադադարի_ռեժիմի_խախտում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է սահմանային շրջաններում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2021 12:32 Asia/Tehran
  • Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է սահմանային շրջաններում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրության համաձայն`  հունիսի 10-ին, երկու երկրի  սահմանին գտնվող  Քալբաջարի տարածքում հայ զինվորները կրակ են բացել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ:

Հաղորդագրության մեջ ասված է.«Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հայկական կողմը երկու երկրի  սահմանին կանխամտածված կերպով վարում է ռազմական տեղաշարժերի և  լարվածության սրման քաղաքականություն: Հայկական կողմը լիովին պատասխանատու է  այս միջադեպի համար»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել հրաձգության հետևանքով զոհերի ու վիրավորվների թվի մասին: 

Հայաստանի պաշտոնյաները դեռ չեն արձագանքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությանը: