Հայոց ցեղասպանության հարցը՝ Էրդողան-Բայդեն հանդիպման շրջանակներում
https://parstoday.ir/hy/news/world-i143216-Հայոց_ցեղասպանության_հարցը_Էրդողան_Բայդեն_հանդիպման_շրջանակներում
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին, երկու երկրի նախագահները հանդիպել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նիստի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2021 12:37 Asia/Tehran
  • Հայոց ցեղասպանության հարցը՝ Էրդողան-Բայդեն հանդիպման շրջանակներում

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին, երկու երկրի նախագահները հանդիպել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նիստի շրջանակներում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Բրյուսելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ իր առաջին հանդիպմանն  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել կապերն Անկարայի հետ:

Վերջերս ամերիկյան տարբեր խոշոր ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, Էրդողանը մեկ անգամ ևս քննադատել էր  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի քայլը, ասելով, որ այդ քայլը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում:

2021թ ապրիլի 24-ին ունեցած ելությում, Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և սատարել Հայաստանի դիրքորոշումը, Օսմանյան կայսրության կողմից 1915 թ.-ին մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանության վերաբերյալ:

Վերջին ամիսներին Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության մյուս պատճառը  Թուրքիայի կողմից  ռուսական S-400 համակարգի գումն է: