Զախարովա. Ռուսաստանն ամեն օր հետևում է Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին
https://parstoday.ir/hy/news/world-i143288-Զախարովա._Ռուսաստանն_ամեն_օր_հետևում_է_Ղարաբաղի_տարածաշրջանում_տեղի_ունեցող_զարգացումներին
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան ամեն օր հետեւում է Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2021 13:23 Asia/Tehran
  • Զախարովա. Ռուսաստանն ամեն օր հետևում է Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան ամեն օր հետեւում է Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Նշելով  որ Մոսկվան ուշադիր հետևում է Ղարաբաղի տարածաշրջանի իրավիճակին, Մարիա Զախարովան ընդգծել է.«Ղարաբաղյան հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերն ամեն օր շարունակվում են»:

Անդրադառնալով Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը ասել է, որ նրանք ամեն օր օգտագործում են իրենց հնարավորությունները՝ իրավիճակը բարելավելու համար:

Ռուս պաշտոնյայի հայտարարությունը հնչում է Լեռնային Ղարաբաղի  պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Բաքու-Երևան սահմանային վեճերի սրման ֆոնին: