Զախարովա. Ռուսաստանն ամեն օր հետևում է Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին
Հունիս 15, 2021 13:23 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան ամեն օր հետեւում է Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
Նշելով որ Մոսկվան ուշադիր հետևում է Ղարաբաղի տարածաշրջանի իրավիճակին, Մարիա Զախարովան ընդգծել է.«Ղարաբաղյան հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերն ամեն օր շարունակվում են»:
Անդրադառնալով Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը ասել է, որ նրանք ամեն օր օգտագործում են իրենց հնարավորությունները՝ իրավիճակը բարելավելու համար:
Ռուս պաշտոնյայի հայտարարությունը հնչում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Բաքու-Երևան սահմանային վեճերի սրման ֆոնին:
Պիտակ