Էրդողան-Պուտին հանդիպում. Թուրքիայի նախագահը չի բացառել ռազմաբազայի ստեղծումը Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i143452-Էրդողան_Պուտին_հանդիպում._Թուրքիայի_նախագահը_չի_բացառել_ռազմաբազայի_ստեղծումը_Ադրբեջանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է Անադոլուն, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 12:38 Asia/Tehran
  • Էրդողան-Պուտին հանդիպում. Թուրքիայի նախագահը չի բացառել ռազմաբազայի ստեղծումը Ադրբեջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է Անադոլուն, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:

Էրդողանը նաև չի բացառել, որ Շուշիում ստորագրված Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման համաձայնագրում կարող է խոսք լինել Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իրականացվել յուրովի», – ասել է Էրդողանը:

lragir.am