Էրդողան. Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը
https://parstoday.ir/hy/news/world-i143494-Էրդողան._Ռուսաստանը_դրական_է_վերաբերվում_Զանգեզուրի_միջանցքի_ստեղծմանը
Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 14:55 Asia/Tehran
  • Էրդողան. Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը

Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա նշել է, որ Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որեւէ մտադրություն չի տեսնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը շատ կարեւոր ենք համարում: Ռուսաստանն այդ հարցում շատ բարյացակամ է»,-նրա խոսքը մեջբերում է NTV-ն:

Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ»,-հավելել է Էրդողանը:

Նա կրկին հիշել է ԼՂ հարցով համագործակցության վեցակողմ հարթակի շուրջ Անկարայի եւ Բաքվի նախաձեռնությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio