Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i143674-Թուրքիայի_և_ԱՄՆ_ի_պաշտպանության_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանային խնդիրների, Աֆղանստանի, երկկողմ հարաբերությունների և անվտանգության հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2021 08:59 Asia/Tehran
  •   Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանային խնդիրների, Աֆղանստանի, երկկողմ հարաբերությունների և անվտանգության հարցերի շուրջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դրական և կառուցողական է համարել Թուրքիայի պաշտպանության նախարա Հուլուսի Աքարի և Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը: 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները և Աֆղանստանում դիվանագիտական ​​առաքելությունների  ներկայությունը:

ԱՄՆ-ը պնդում է, որ S-400 համակարգը վտանգ է ներկայացնում հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար:

Երկու երկրների միջև տարաձայնության թեմա է նաև Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում, Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի ու գազի շարունակական որոնումները և Սիրիայում Թուրքիայի անօրինական ներկայությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի պատրվակով: